ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն լայնորեն աջակցում են Նիկոլի ռեժիմին, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն Հայաստանից

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն լայնորեն աջակցում են Նիկոլի ռեժիմին, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն Հայաստանից
22.08.2025 | 13:06

նիկոլին լսելիս հասկանում ես, որ նա գործուն կերպով մասնակցում է Հայաստանի և Հայ ժողովրդի դեմ մղվող լայնածավալ հիբրիդային պատերազմին, որը ղեկավարվում է դրսից և նպատակ ունի փոխելու զոհի և դահճի տեղերը։

Այս պահին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն լայնորեն աջակցում են նիկոլի ռեժիմին, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն Հայաստանից, և դրա համար պատրաստ են նրան տալ ցանկացած թղթի կտոր, որի վրա գրված կլինի՝ նիկոլը և քպ-ն Արևմուտքի բարձր հովանու ներքո են:

Իսկ այդպիսի թղթերը քանի՞ հոգու են փրկել:

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ․Գ․

10 օր հետո լրանում է Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման 4-րդ տարին։

Փաստորեն վերջ դրվեց ՆԱՏՕ-ի՝ «Ազատության պահապան» և «Վճռական աջակցություն» գործողություններին:

Դիտվել է՝ 2594

Մեկնաբանություններ